Amnesty İnternational-ը կոչ է անում Ադրբեջանում ազատ արձակել քաղբանտարկյալներին

1 (3)Amnesty İnternational իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել Ադրբեջանի վերաբերյալ հերթական հայտարարությամբ, տեղեկացնում է անդրբեջանական “Կոնտակտ” կայքը:

Հայտարարության մեջ նշվում է, որ երկրում նախագահական ընտրությունները մեկնարկում են առնվազն 14 քաղբանտարկյալի առկայության պայմաններում։

Կազմակերպությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր թեկնածուներին, լրագրողներին և իրավապաշտպաններին։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ իշխանությունները վերջին շրջանում հատուկ ուշադրություն են դարձնում երիտասարդ ակտիվիստներին, որոնք սոցիալական ցանցերում կոչ են անում ապահովել խոսքի ազատությունն ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը։

Amnesty International-ը տեղեկացնում է, որ այն բանից հետո, ինչ 2003թ.-ին նախագահ Հեյդար Ալիևին փոխարինելու եկավ նրա որդին` Իլհամ Ալիևը, Ադրբեջանում մարդու իրավունքներին առնչվող հարցերում վիճակն առավել վատթարացել:

Իլհամ Ալիևը 2013թ.-ի հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայանալիք ընտրություններին առաջադրել է իր թեկնածությունը:

Tags: