Ճապոնիայում հորդառատ անձրևներից առաջացած սողանքի հետևանքով վեց մարդ է զոհվել:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ երեկ Ակիտա պրեֆեկտուրայի Սենդոկու շրջանում 101 մմ ուժգնությամբ մեկ ժամ տեղացած անձրևներից առաջացած սողանքից առնվազն ութ տուն է ավերվել:
Ճապոնական օդերևութաբանական կայանը նախազգուշացում է տարածել էվակուացիայի վերաբերյալ, և ըստ տեղեկությունների՝ առնվազն 300 մարդ է էվակուացվել:
Մյուսները ստիպված են եղել անցնել գետերից դուրս մղված ջրով ծածկված Իվատե պրեֆեկտուրայի Յահաբա քաղաքի փողոցներով:
Տասնյակ ոստիկաններ և զինվորներ մինչ այժմ Սեմբոկույում հսկայածավալ հողի սողանքի մեջ փնտրում են փրկվածների և մահացածների:
Փրկարարները աշխատում են մինչև ծնկները խրված ցեխի մեջ: Նրանք մինչ այս պահը կարողացել են գտնել 93-ամյա տղամարդու, նրա 88-ամյա կնոջ և նրանց 61-ամյա որդու մարմինները, ինչպես նաև 58 և 62 տարեկան տղամարդկանց մարմիններ:
