YouTube-ում տեղադրվել է օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը հայկական բանակի՝ ադրբեջանական տարածք անցած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի «հարցազրույցի» տեսանյութը:
Տեսանյութում Հակոբը «հարցազրույց» է տալիս ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը և պատմում մանրամասներ, թե ինչպես է պատահել, որ հայտնվել է ադրբեջանական տարածքում։
Ըստ Panarmenian.net–ի՝ հայ զինծառայողն ասել է հետևյալը. «Միջադեպի օրն ընթրիքի ժամին վաշտի հրամանատարն ինձ ջրի ուղարկեց, իսկ ես հրաժարվեցի հրամանը կատարել, քանի որ հոգնած էի, և ասացի, որ ավելի ուշ կգնամ։ Նա կոպիտ պատասխանեց, որ հենց հիմա կգնամ ու խփեց աչքիս։ Արդյունքում չդիմանալով վիրավորանքին և նվաստացմանը ես կամավոր անցա ադրբեջանական կողմը»։
Tags: ադրբեջան