Հնդկաստանը հրապարակել է տեղական արտադրության ինքնաթիռների կրիչ՝ INS Vikrant-ը

ins-vikrant1Երկուշաբթի օրը Հնդկաստանը հրապարակել է 37,000 տոնա կշռով օդանավերի կրիչ՝ փորձելով ընդգրկվել այն սակավաթիվ երկների շարքը, որոնք նման կրիչ արտադրելու հնարավորություն ունեն:

Պաշտպանության նախարարության խոսնակ Սիտանշու Կարը CNN-ին հայտնել է, որ INS Vikrant՝ թարգմանաբար «քաջ» անունով կրիչը հրապարակվել է հարավային Հնդկաստանում գտնվող Կոչի նավաշինարանում:

Նա նաև նշել է, որ ռազմանավը հաջորդ մի քանի տարիների ընթացքում խիստ փորձարկումների կենթարկվի՝ նախքան ռազմածովային նավատորմին միանալը:

Նրա տեղեկություններով` 260մ երկարություն և 60մ լայնություն ունեցող INS Vikrant-ը նախատեսված է MiG 29K կործանիչներ և այլ ռազմական ինքանթիռներ տեղափոխելու համար:

Կարը ավելացրել է, որ նմանատիպ կրիչներ արտադրելու հնարավորություն ունեն միայն ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Ֆրանսիան: