Նիդեռլանդների արքայազն Ֆրիսոն մահացել է ձնակույտի տակ մնալուց 17 ամիս անց

dutch-prince-frisoՆիդեռլանդների թագավորական ընտանիքը իր պաշտոնական կայքում հրապարակել է, որ ձնակույտի տակ մնալու պատճառով գլխի վնասվածքից ավելի քան 17 ամիս տառապելուց հետո երկուշաբթի օրը մահացել է Նիդեռլանդների արքայազնը:

44-ամյա արքայազն Ֆրիսոն 2012թ-ի փետրվարին Ավստրիայի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում մնացել էր ձնակույտի տակ, և ըստ նրա ընտանիքի՝ միայն մինիմալ գիտակցության նշաններ էր ցույց տալիս:

Պաշտոնական անձանց տվյալներով՝ նախքան ձնակույտից դուրս բերվելը արքայազնը թթվածնային քաղց է ունեցել, իսկ նրա բժիշկը տեղեկացնում էր, որ նա գլխուղեղի վնասվածք է ստացել:

Ավստրիայում առաջին բուժում ստանալուց հետո նա տեղափոխվել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկը, որտեղ մնացել է մեկ տարի: Մի քանի ամիս առաջ նրան դուրս էին գրել և ուղարկել Հաագա՝ իր բուժումը տանը շարունակելու համար:

Նրա եղբայր Վիլեմ Ալեքսանդրը Նիդեռլանդների թագավորն է: