“Google Maps”-ում ադրբեջանական դրոշը պատառոտված է երևում

1Ադրբեջանն իր դժգոհությունն է հայտնել “Google Maps” քարտեզային ծառայությանը։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, խնդիրն այն է, որ Google-ի քարտեզի 3D տարբերակում Բաքվի Դրոշի հրապարակում տեղադրված ազգային խորհրդանիշ համարվող ադրբեջանական դրոշը պատռված է ներկայացված։

“Այդ խնդրի լուծման համար ինտերնետ օգտատերերին կոչ է արվում բողոք հայտնել Google ընկերությանը”,-հայտնել են Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից։

Ադրբեջանական կողմը այս քայլը հերթական “սադրանք” է որակել:

2010թ.-ի սեպտեմբերի 1-ին Բաքվում տեղի է ունեցել Ազգային դրոշի հրապարակի բացման արարողությունը: Այս հրապարակի կառուցման համար, որտեղ տեղադրվել է Ադրբեջանի դրոշը, պետական բյուջեից ծախսվել է 35 մլն դոլար: Երկու օր անց`սեպտեմբերի 3-ին, դրոշը փոխարինել են, քանի որ այն քամուց պատառոտվել էր: 2011թ.-ի ապրիլիլն ադրբեջանական դրոշը կրկին պատառոտվել էր: