Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհուրդը ցույց կկազմակերպի

3Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները միավորող Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը (Ազգային խորհուրդ) օգօստոսի 18-ին  միտինգ է նշանակել, որի ժամանակ պահանջելու են պայմաններ ստեղծել Ադրբեջանում հոկտեմբերի 9-ի կայանալիք նախագահական ընտրությունների ազատ և արդար անցկացման համար: Այս ակցիայով նաև իրենց աջակցությունն են հայտնելու Ազգային խորհրդի թեկնածու ռեժիսոր, դրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովին:

Միտինգի ընթացքում պահանջելու են հավասար պայմաններ ստեղծել նախագահի բոլոր թեկնածուների համար, վերացնել Ազգային խորհրդի միասնական թեկնածու Ռ. Իբրահիմբեկովի գրանցման խորչընդոտները, ապահովել ազատ հանրահավաքներ: Բացի այդ պահանջելու են ազատ արձակել քաղբանտարկյալներին, ապահովել քաղաքացիների`սեփականության իրավուքը, դադարեցնել առանց բնակիչների համաձայնության անշարժ գույքի ոչնչացումը:

 

Ադրբեջանում 2013թ.-ի հոկտեմբերի 9-ին տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդի միասնական թեկնածու է առաջադրվել Ռուստամ Իբրահիմբեկովը: Վերջինս Ադրբեջանի քաղաքացիությունից բացի ունի նաև Ռուսաստանի քաղաքացիություն: Համաձայն Ադրբեջանի օրենսդրության`որպես նախագահի թեկնածու կարող են գրանցվել միայն Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող անձիք: Հուլիսի սկզբին Իբրահիմբեկովը դիմել է Ռուսաստանի իշխանություններին և խնդրել իրեն զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից:

 

Վերջերս ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ  Իբրահիմբեկովի ղեկավարած “Կինեմատոգրաֆիստների միություն” ընկերության դեմ 2012թ. հարուցված քրեական գործի (2009-2012թթ-ն ընկած ժամանակահատվածում 12 373 մանաթ՝ ավելի քան 12 հազար եվրո, հարկ վճարելուց խուսափելու համար) շրջանակում հնարավոր ՝ մեղադրանք ներկայացվի նաև Իբրահիմբեկովին: Ազգային խորհրդի ներկայացուցիչները կարծում են, որ մեղադրանք առաջադրելու դեպքում իրավապահներն Իբրահիմբեկովից երկրից չբացակայելու մասին ստորագրություն են վերցնելու և սահմանափակելու են նրա տեղաշարժի իրավունքը: Այս ամենն էլ կխոչընդոտի Ռուսաստանի քաղաքացիության հետ կապված հարցը լուծելուն: