Անանուն դոնորը 150,000 դոլար է նվիրաբերել Ջեյն Օսթինի մատանին ամերիկացի երգչուհի Քելի Քլարքսոնից հետ գնելու համար

The gold ring once owned by Jane AustenԱնանուն դոնորները Ջեյն Օսթինի թանգարանին 100.000 ֆունտ ստեռլինգ են նվիրաբերել գրողի մատանին ամերիկացի երգչուհի Քելի Քրաքսոնից հետ գնելու և Մեծ Բրիտանիայում պահելու համար:

Այս ամսվա սկզբին Բրիտանիայի կառավարությունը արգելել էր մատանին դուրս հանել երկրից՝ հուսալով, որ գումար կգտնվի այն երկրում պահելու համար:

Ջեյն Օսթինի տուն-թանգարանը գումար հավաքելու համար ուրբաթ օրը ակցիա է սկսել, որի արդյունքում 152,450 ֆունտ ստեռլինգից կարողացել է հավաքել 103,200-ը:

Գրողը մատանին թողել էր իր քույր Կասանդրային, որից հետո այն մնացել էր Օսթինի ընտանիքում՝ մինչև անցած տարի աճուրդում վաճառվելը:

Օսթինի թանգարանը անցած տարի հույս է ունեցել գնել մատանին, սակայն չի կարողացել, իսկ Քլարքսոնը, որը Օսթինի երկրպագու է, գնել է այն:

Թանգարանը մինչև դեկտեմբեր ժամանակ ունի գումար կուտակելու համար, իսկ Քլարքսոնը համաձայնվել է վաճառել մատանին, եթե գնորդ գտնվի: