Չինացի կնոջ աչքը վնասվել է, երբ 40 րոպե խոսելուց հետո նրա iPhone 5-ը պայթել է

Chinese woman is claiming she was left with a scratched eyeball after her iPhone 5 explodedՉինացի կինը հայտնել է, որ իր iPhone 5-ը պայթել և վնասել է աչքը:

Դալյան քաղաքից Լի ազգանունով օգտատերը նշել է, որ 40 րոպե խոսելուց հետո հեռախոսը տաքացել է:

Նա փորձել է անջատել այն՝ դիպչելով հեռախոսի էկրանին, սակայն նրան չի հաջողվել, հեռախոսը պայթել է՝ ճեղքեր առաջացնելով էկրանի վրա, իսկ ապակու մասնիկները ընկել են նրա աչքի մեջ:

Want China Times-ի տեղեկություններով՝ Լին հայտնել է, որ ինքը հեռախոսը գնել է անցած տարվա սեպտեմբերին, և այն մի անգամ ընկել է, որից հետո նրա վրա փոքրիկ ճեղք է առաջացել:

Անցած ամիս չինացի բորդուղեկցորդուհին մահացել էր էլեկտրահարումից, երբ iPhone 5-ի լիցքավորման ժամանակ պատասխանել էր զանգին:

Ըստ տեղեկությունների՝ կինը իր հեռախոսը գնել էր անցած տարվա դեկտեմբերին ապրանքանիշի պաշտոնական խանութից:

Այնուհետև նախազգուշացում էր տարածվել շուկայում առկա անօրինական հեռախոսների և մարտկոցների առակայության վերաբերյալ: Չինաստանում Apple-ի արտադրանքները շատ արագ են վաճառվում, ինչի պատճառով տարբեր գործարաններ արտադրում են կեղծ iPhone-ներ, iPad-ներ և iPod-ներ:

2011թ-ին Չինաստանի Կունմին քաղաքում հայտաբերվել էր կեղծված Apple-ի 22 խանութ: