Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն օգոստոսի 13-ին հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի արտգործնախարար Ադնան Մանսուրի հետ և քննարկել Բեյրութում առևանգված թուրք օդաչուների հարցը, տեղեկացնում է թուրքական “Անադոլու” գործակալությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում Դավութօղլուն նշել է, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի օդաչուները որքան հնարավոր է շուտ ազատ արձակվեն։ Իր հերթին Ադնան Մանսուրը նշել է, որ առևանգիչներին գտնելու համար անվտանգության բոլոր մարմինները անդադար աշխատում են:
Նշենք, ոչ Լիբանանի ներքին հետախուզական վարչությունը հայտարարել է, որ մայրաքաղաք Բեյրութում թուրք օդաչուներին առևանգողների Խմբավորման ղեկավարը Սիրիայի Ազազ շրջանում առևանգված լիբանանցիներից մեկի որդին է՝ Ալի Ջեմիլ Սալիհը։ Անվտանգության ուժերը միայն հայտնել են, որ օդաչուները պահվում են Լիբանանի հարավային շրջաններում։
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Թուրքական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի հրամանատարն ու երկրորդ օդաչուն առևանգվել էին օդանավակայանից հյուրանոց ուղևորվելու ճանապարհին։
Նրանց առևանգած խմբավորումն օդաչուներին ազատ արձակելու դիմաց պահանջում է ազատ արձակել Սիրիայում առևանգված 9 լիբանանցիներին։
Tags: թուրքիա
