Չորեքշաբթի, օրը իշխանությունների տվյալներով, անհայտ թվով հնդիկ նավաստիներ են զոհվել Մումբայի նավաշինարանի մոտակայքում ռազմածովային նավատորմի սուզանավի փայթյունի հետևանքով:
Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ չորեքշաբթի օրը առավոտյան տեղի ունեցած պայթյունի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում:
Ավելի ուշ պաշտպանության նախարար Ա. Կ. Անտոնին նշել է, որ պայթյունի հետևանքով մի քանի սպաներ են զոհվել, սակայն զոհվածների թիվը չի նշել:
Նախարարության տվյալներով՝ ռուսական արտադրության սուզանավը պայթել է անսարքության պատճառով: Պայթյունի պահին նավի վրա անձնակազմի 18 անդամներ են եղել:
Ռազմական և քաղաքացիական հրշեջներ են կանչվել Մումբայի նավաշինարան հրդեհը մարելու և փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար:
Նախարարությունից տեղեկացնում են, որ հարցաքննություններ են իրականացվում պայթյունի պատճառը պարզելու համար:
