Առաջատար սպորտային ընկերություններից մեկի տվյալներով՝ բռնցքամարտի չեմպիոն և Ուկրաինայի ընդդիմադիր առաջնորդ Վիտալի Կլիչկոն մտադիր է 2015թ-ի երկրի նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը:
Կլիչկոն անցած տարվա աշնանը պրոարևմտյան Ուդար կուսակցությունից ընտրվել էր երկրի պառլամենտի կազմ: Ընտրվելուց ի վեր WBC վարկածով ծանրքաշային չեմպիոն Կլիչկոն պայքարում է նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ իր խոսքերով ասած ավտորիտար քայլերի դեմ, որոնցից մեկը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին բանտարկելն էր:
WBC-ին իր պաշտոնական կայքում չորեքշաբթի հրապարակել էր, որ 42-ամյա Կլիչկոն կշարունակի լինել քաղաքականության մեջ և կառաջադրվի 2015թ-ի նախագահական ընտրություններում: Կլիչկոյի գրասենյակից հրաժարվել են մեկնաբանել այդ նորությունը:
Իր ռեֆորմիստական քարոզչության և հանրահայտության շնորհիվ՝ Կլիչկոն դարձել է երկրի ամենահայտնի ընդդիմադիր առաջնորդներից մեկը:
