Դեսպան Կիրակոսյանի հանդիպումները

458.Ambassador  Kirakossian's meetings (UNIDO) 14.08.2013Օգոստոսի 13-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպում ունեցավ Ավստրիայի զարգացման համագործակցության գործակալության (ԱԶՀԳ) նորանշանակ գործադիր տնօրեն դոկտոր Մարտին Լեդոլտերի հետ:

Դեսպան Կիրակոսյանը ողջունեց պարոն Լեդոլտերին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ: Կողմերն անդրադարձան Հայաստանի հետ իրականացվող և նախատեսվող համագործակցության ծրագրերին և երկուստեք կարևորեցին Հայաստանում ԱԶՀԳ գրասենյակի հիմնադրումը:

Անդրադառնալով գործակալության կողմից Հայաստանում իրականացվող և նախատեսվող նախագծերին ու ծրագրերին՝ դոկտոր Լեդոլտերին հայտնեց, որ Հայաստանին ի օժանդակություն հատկացված ԱԶՀԳ դրամագլուխը միտում ունի առաջիկայում աճելու: Նշվեց նաև, որ Ավստրիան պատրաստակամ է շարունակելու իր օժանդակությունը ՀՀ օրենսդրական բարեփոխումներին վերաբերող Կարգավորիչ գիլիոտին ծրագրին և 2014 թվականին իր մասնակցությունն է բերելու ծրագրի 2-րդ փուլին:

Տեղեկանք: ԱԶՀԳ-ն UNDP-ի և  FAO-ի հետ համատեղ մասնակցում է Հայաստանի գյուղատնտեսական հաշվառման ծրագրերին: 20132թ. սեպտեմբերին գործակալությունը իրականացնելու է պիլոտային ծրագիր Հայաստանի հյուսիսային շրջանների գյուղատնտեսական հաշվառման նպատակով՝ ի նախապատրաստում 2014 թ. հոկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման: ԱԶՀԳ-ն նաև աշխատանքային քննարկումներ է կազմակերպում Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման, ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման, արդիականացման, մասնավոր գործարարության ու ձեռնարկատիրության խթանման նպատակով: Նրա գործունեության կենտրոնում են նաև առողջապահության, մասնավորապես՝ առողջության վերահսկողության, բժշկական օժանդակության, ընտանի կենդանիների առողջության ծրագրերը, ինչպես նաև տարածքային կառավարման կատարելագործման և ապակենտրոնացման քաղաքականության խնդիրները:

***

Օգոստոսի 14-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության նորանշանակ գլխավոր տնօրեն Լի Յոնգի հետ, ով հունիսի 24-ին ընտրվել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն` 4 տարի ժամկետով:

Դեսպան Կիրակոսյանը պարոն Լի Յոնգին փոխանցեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական նամակը` գլխավոր տնօրենի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ՀՀ կառավարության անունից հրավիրեց այցելել  Հայաստան: Բարձր գնահատելով ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ ՀՀ ներկա համագործակցությունը՝ դեսպան Կիրակոսյանը անդրադարձավ կատարված և ընթացիկ ծրագրերին և շեշտեց այդ ծրագրերի կենսական նշանակությունը ՀՀ արդյունաբերության  զարգացման համար:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետի շնորհավորական նամակի և Հայաստան այցելելու հրավերի համար՝ գլխավոր տնօրեն Լի Յոնգը գոհունակությամբ ընդգծեց ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության առջև ՀՀ կառավարության հանձնառությունների կատարման ընթացքը:

 

Tags: