Ադրբեջանը պաշտոնապես միջազգային դիտորդների է հրավիրել՝ մասնակցելու կայանալիք նախագահական ընտրություններին:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական “1նյուզ” լրատվական կայքը, ընտրություններին դիտորդներ ուղարկելու հրավեր են ստացել 9 միջազգային կազմակերպություններ՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ՍՏՀԿ-ն, ԵԽԽՎ-ն, ԱՊՀ-ն, ՎՈւԱՄ-ը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, ԻՀԿ-ն և Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են 2013թ.-ի հոկտեմբերի 9-ին: Հիմնական հավակնորդը գործող նախագահ Իլհամ Ալիևն է, ով այդ պաշտոնում է 2003թ.-ից:
Նախորդ նախագահական ընտրությունները կայացել են 2008թ.-ի հոկտեմբերի 15-ին: Այս ընտրությունը Ադրբեջանում տեղի են ունենում հինգ տարին մեկ:
Tags: ադրբեջան