Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը օգոստոսի 14-ին ժամանել է Ադրեջան:
Գաբալայի միջազգային օդանավակայանում Գյուլին դիմավորել են Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաևը և այլ պաշտոնատար անձիք, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Գյուլը Ադրբեջանում մասնակցելու է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի երրորդ գագաթնաժողովին, որը կայանալու է օգոստոսի 16-ին Գաբալայում:
Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհուրդը հիմնադրվել է 2009թ.-ին: Անդամ երկրներն են Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը և Ղրղզստանը:
Tags: ադրբեջան
