Օգոստոսի 17-ին Արմավիրի մարզում գտնվող Օշականի հուշահամալիրում կնշվի թվով տասն անգամ գերազանցող պարսից բանակից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտպանության համար մղվող Օշականի ճակատամարտում (1826-1827թթ. ռուս-պարսկական պատերազմ) գեներալ Կրասովսկու ջոկատի և հայ աշխարհազորայինների հաղթանակի 186-ամյակը:
Այդ ակցիայի շրջանակներում «Օշականի հերոսներին» հուշարձանի մոտ կդրվեն պսակներ և ծաղիկներ, և կմատուցվի զոհված զինվորների հոգեհանգստի պատարագ` Հայ Առաքելական և Ռուսական Ուղղափառ եկեղեցու ծեսերով:
Օշականի հերոսներին զինվորական պատիվներ կմատուցի Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի և Արմավիրի սահմանապահ ջոկատի Պատվո պահակախմբի վաշտը:
Նույն օրը Էջմիածին քաղաքի հրապարակում` քաղաքապետարանի հարևանությամբ, կկայանա մեծ տոնական համերգ:
Ակցիային կմասնակցեն Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Արսենյանը, Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, «Ռուսական ազգային միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արսենի Գրիգորյանցը:
Կազմակերպիչներ. «Ռոսիա» հասարակական կազմակերպություն (Էջմիածնի մասնաճյուղ), Էջմիածնի քաղաքապետարան, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն, Հայաստանում «Ռուսհամագործություն» դաշնային գործակալության ներկայացուցչություն:
Մասնակիցներ. Արմավիրի և Արագածոտնի մարզպետարաններ, Օշական գյուղի ադմինիստրացիա, Ռուսական 102-րդ ռազմական բազա, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչություն, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարություն, Հայ Առաքելական և Ռուսական Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, ռուս հայրենակիցներ, հասարակական, երիտասարդական, վետերանական և կրոնական կազմակերպություններ, կազակական միավորումներ, Երևանի, Էջմիածնի և Օշականի հասարակայնությունը:
Ակցիային մասնակցել ցանկացողների համար. մեկնումը` Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչությունից (Պռոշյանի 1-ին նրբ., 20/14)` օգոստոսի 17-ին ժ. 9.00: Հեռ.` 520340 (ավ.36):
Հայաստանում Ռուսհամագործակցության
ներկայացուցչության մամուլի ծառայություն
Tags: Կրասովսկու ջոկատ, Տարեդարձ
