1890թ-ին ծնված բոլիվիացին ճանաչվել է երբևէ գրանցված աշխարհի ամենատարեց մարդ

Carmelo Flores Laura2Ըստ տեղեկությունների՝ 1890թ-ին ծնված բոլիվիացի տղամարդը ճանաչվել է երբևէ գրանցված աշխարհի ամենատարեց մարդը:

Ըստ Բոլիվիայի քաղաքացիական ռեգիստրի՝ Կարմելո Ֆլորես Լորան անցած ամիս դարձել է 123 տարեկան:

Մայրաքաղաք Լա Պասից 80կմ հեռավորության վրա գտնվող գյուղում բնակվող Լորան լավ առողջական վիճակում է, քայլում է առանց ձեռնափայտի և ակնոցներ չի կրում:

Նա ունի երեք երեխա, 16 թոռ և 39 ծոռ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա 24 տարեկան է եղել:

Լորան, որի կինը մահացել է տաս տարի առաջ, բոլիվիական Rede Uno TV հեռուստաընկերությանը հայտնել է, որ իր կարծիքով երկարակեցության գաղտնիքը ամեն օր երկար քայլելու և մակարոնեղեն կամ շաքար չօգտագործելու մեջ է:

Բոլիվիացին իր տարիքով գերազանցել է ներկայիս աշխարհի ամենատարեց մարդ համարվող 115 տարեկան ճապոնացի Միսաո Օկավայի տարիքը:

 

Tags: