Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկը առյուծի փոխարեն տիբեթյան մաստիֆ ցեղատեսակի շուն է ներկայացրել այցելուներին

Tibetan mastiffՉինական կենդանաբանական այգին ստիպված ներողություն է խնդրել առյուծի փոխարեն շուն ներկայացնելու համար:

Հենան նահանգի քաղաքներից մեկի կենդանաբանական այգու այցելուները բողոքել են, երբ «աֆրիկյան առյուծը» սկսել է հաչել:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ կենդանաբանական այգու աշխատակիցները նշել են, որ իրենք տիբեթյան մաստիֆ ցեղատեսակի շանը ներկայացրել են առյուծի փոխարեն, քանի որ բավականաչափ գումար չեն ունեցել առյուծ ձեռք բերելու համար:

Պեկինում գտնվող պետական Youth Daily-ին պնդում է, որ կենդանաբանական այգին սովորաբար էկզոտիկ կենդանիների փոխարեն սովորական կենդանիներ է ներկայացնում:

Այգու այցելուները վանդակներից մեկում նաև հայտնաբերել են, որ գայլի փոխարեն ներկայացված է բակային շուն, իսկ սողունների սենյակում օձերի փոխարեն վարունգներ են դրված եղել:

Այգու տնօրենը հավատացրել է, որ իրենք իրոք առյուծ ունեն, սակայն բազմացնելու նպատակով նրան տարել են հատուկ հաստատություն՝ ավելացնելով, որ նրա վանդակում հայտնված շունը իրենց աշխատակիցներից մեկին է պատկանում:

Այգու ներկայացուցիչը տեղեկացրել է, որ եթե այցելուները դժգոհ են իրենց կենդանիներից, ապա իրենք կարող են նրանց վճարած գումարը վերադարձնել:

 

Tags: