Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք միայն այս տարի տեղափոխվել են մեծ թվով գոլդ համարանիշներով արտասահմանյան մակնիշի բազմաթիվ թանկարժեք ավտոմեքենաներ, որոնց տերերն ու վարորդները հիմնականում եղել են պետական և ուժային կառույցների, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ:
Խախտումները հիմնականում լինում են վարորդների կողմից ամրագոտի չկապելու, արագության գերազանցման ու հեռախոսով խոսելու, որոշ դեպքերում էլ հանդիպակաց երթևեկելու հետ կապված:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է Պաշտպանության նախարարության գնդապետի ուսադիրներով բարձրաստիճան սպան վարում KIA մակնիշի ՊՆ 0071 Մ համարանիշի ավտոմեքենան` առանց ամրագոտու ու վստահ լինելով, որ ինքը «անձեռնմխելի» է, ու այս վիճակում անցնում էր ճանապարհային ոստիկանների կողքով:
Բազմաթիվ անգամներ ականատես ենք եղել, թե ինչպես է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երթևեկում ամրագոտին կապած`այն էլ, երբ նստած է լինում վարորդի կողքին, այլ ոչ թե ավտոմեքենայի ետևի նստատեղում:
shamshyan.com
