Թուրքիան խորհրդակցությունների համար Կահիրեից հետ է կանչել իր դեսպանին`Հուսեին Ավնի Բոթսալըին:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքիայի արտգործնախարարությունն էլ գրավոր հայտարարոթյուն է տարածել` համաձայն որի Բոթսալն Անկարա է հրավիվել, որպեսզի քննարկեն վերջին ժամանակներս Եգիպտոսում տեղի ունեցող զարգացումները. հաղորդում է թուրքական “Անադոլու” գործակալությունը
Ակնկալվում է, որ Բոթսալը Թուրքիա կժամանի այսօր`օգոստոսի 16-ին:
Միևնույն ժամանակ Եգիպտոսն է “վերջերս տեղի ունեցող զարգացումները քննարկելու համար” Անկարայից հետ կանչել իր դեսպանին:
Եգիպտոսի ՆԳ նախարարության ստորաբաժանումները օգոստոսի 14-ին զինված ուժերի հետ համատեղ սկսել են ցրել Կահիրեում նախկին նախագահ Մուրսիի կաղմնակիցների ճամբարը: Բախումներ են ծավալվել նաև այլ շրջաններում: Ըստ Եգիպտոսի առողջապահության նախարարության վերջին տվյալների` զոհերի թիվը հասել է 638-ի:
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին զինվորականների կողմից պաշտոնանկ է արվել 2013թ.-ի հուլիսի 3-ին:
Tags: Եգիպտոս, թուրքիա