Իրանի ադրբեջանցիների առաջնորդը արտաքսվել է Բաքվից

2 (6)Իրանի ադրբեջանցիների առաջնորդ, Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի նախագահ Մահմուդալի Չեհրեգանլըն և իր որդին՝ Ալփարսլան Չեհրեգանլըն արտաքսվել են Բաքվի օդանավակայանից: Այս մասին տեղեկացնում է «Հաքքին» կայքը։

Նրանք ժամանել էին ԱՄՆ-ից, սակայն նրանց թույլ չեն տվել երկիր մուտքը գործել և արտաքսել են։

Մ. Չեհրեգանլըն բացեիբաց կոչ է անում պայքարել անկախ Հարավային Ադրբեջանի ստեղծման համար և իր ստեղծած շարժումն ակտիվ գործունեություն է ծավալում այդ ուղղությամբ, ինչն առաջացնում է Իրանի կառավարության զայրույթը։

15 տարի առաջ նա արտաքսվել է Իրանից և այժմ բնակվում է ԱՄՆ-ում։ Ադրբեջան կամ Թուրքիա մտնելու նրա բոլոր փորձերը հաջողությամբ չեն պսակվում։ Այդ երկրների իշխանությունները չեն ցանկանում փչացնել հարաբերություններն Իրանի հետ, որը Չեհրեգանլըին և նրա ղեկավարած շարժումը հայտարարել է անջատողական և ծայրահեղական:

 

Tags: