Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգօստոսի 15-ին հանդիպում են ունեցել Գաբալայում գտնվող նախագահական նստավայրում:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, կողմերն ընդգծել են Գաբալայում տեղի ունեցած Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի երրորդ գագաթնաժողովի կարևորությունը: Նախագահները իրենց գոհունակությունն են հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում:
Հանդիպման ընթացքում նախագահները քննարկվել են նաև Ղարաբաղյան հակամարտության հարցը:
Tags: ադրբեջան, թուրքիա