Չինաստանում ջրհեղեղների հետևանքով մահացել է 25 մարդ

china-floodՏեղական իշխանությունների և պետական լրատվամիջոցների տվյալներով՝ Չինաստանի հյուսիսարևելյան շրջաններում տեղի ունեցած հեղեղումներից անցած շաբաթվա ընթացքում մահացել է 25 մարդ:

Հելյունցզյան նահանգի քաղաքցիական մարմինների աշխատակիցները ուրբաթ հայտնել են, որ իրենց նահանգում ջրհեղեղներից մահացել է 11 մարդ, իսկ երեքը անհետ կորած են համարվում:

Պետական Սինխուա լրատվական գործակալության տվյալներով՝ Ցզիլին նահանգում շաբաթ օրվա դրությամբ մահացածների թիվը հասել է 14-ի:

Չինաստանում հաճախ են հորդառատ անձրևների ժամանակ հեղեղումներ լինում, սակայն ըստ Սինխուա լրատվական գործակալության՝ նման ուժեղ հեղեղումներ տասնամյակներ շարունակ տեղի չէին ունեցել:

Իշխանությունները հայտնում են, որ հեղեղումների պատճառով հարյուրհազարավոր բնակիչներ են տարհանվել, երկաթգծերը դադարեցրել են իրենց աշխատանքը, մայրուղիները չեն գործում, իսկ մի շարք բնակլավայրեր մնացել են առանց էլեկտրականության:

 

Tags: