Ափամերձ շրջանի անվտանգության աշխատակիցներից մեկի տվյալներով՝ ուրբաթ օրը հարավային Ֆլիլիպինյան կղզիների մոտակայքում լաստանավի և բեռնատար նավի բախումից հետո փրկարարները գտել են 31 մահացած մարդկանց մարմիններ և փնտրում են 172 այլ մարդկանց:
Անվտանգության աշխատակիցը շաբաթ օրը CNN-ին հայտնել է, որ դեպքից հետո 600 մարդ է փրկվել, իսկ պատկան մարմինները դեռ շարունակում են փնտրել կենդանի մանացածների:
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը Մակտան ջրանցքում:
Մարդատար նավը՝ MV St. Thomas Aquinas-ը դուրս էր եկել Բութուան քաղաքից, իսկ բեռնատար նավը՝ Sulpicio-ն, որի վրա կային 20 մարդ՝ Քեբու քաղաքից:
Մարդատար լաստանավը սուզվել էր, սակայն հասցրել էր ափամերձ շրջանի անվտանգության աշխատակիցներին աղետի ազդանշան ուղարկել:
Առնվազն 44 մարդ է տեղափոխվել Քեբու քաղաքի հիվանդանոց:
Դժբախտ պատահարը հիշեցնում է 1987թ-ի դեկտեմբերի 20-ին կրկին Ֆիլիպինների մոտակայքում տեղի ունեցած աշխարհի ամենաողբերգական ծովում տեղի ունեցած դեպքերից մեկը, երբ կրկին մարդատար նավի և բեռնատար նավի բախման արդյունքում մահացել էր ավելի քան 4000 մարդ:
Tags: Ֆիլիպիններ
