Պարագվայի նոր նախագահ Օրասիո Կարտեսի քեռին, որը ձերբակալվել է Ուրուգվայում թմրանյութերի մասանենգության համար, պետք է օրենքի ողջ խստությամբ կրի պատիժը:
Պետության ղեկավարի խոսքով, քրեական հարցերում “արյունակցական կապեր գոյություն չունեն”:
Խուան Վիվերոս Կարտեսը ձերբակալվել է հուլիսի 29-ին` Ուրուգվայի օդային տարածքը խախտելու համար: Նախագահի քեռին ինքնաթիռ է օգտագործել թմրանյութերը մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու համար: Պարագվայում նրա դեմ թմրանյութերի տարածման մեղադրանք է առաջադրվել:
Tags: Պարագվայ