Հնդկաստանում ուղևորատար գնացքը վրաերթ է կատարել. 35 ուխտագնաց է զոհվել: Փաթնա ուղևորվող գնացքը վրաերթ է կատարել այն ժամանակ, երբ 50 ուխտագնաց իջել է մեկ այլ գնացքից ու փորձել հատել երկաթգիծը:
Կատարվածի ականատեսները փորձել են հաշվեհարդար տեսնել գնացքի մեքենավարի հետ ու այրել են գնացքը, հեռու քշել իշխանությունների ներկայացուցիչներին ու նույնիսկ հարձակվել նրանցից մի քանիսի վրա:
Tags: ուխտագնացություն