Շվեդացի կանայք սոցցանցերում սկսել են տեղադրել իրենց հիջաբով լուսանկարները` ի պաշտպանություն փողոցում ծեծված մահմեդական կնոջ:
Օգոստոսի 17-ին Ստոկհոլմի արվարձանում հարձակվել են հղի կնոջ վրա: Ռասիստական վիրավորանքներ բացականչելով, չարամիտները կնոջ վրայից պատռել են հիջաբն ու գլուխը խփել նրա կողքին գտնվող ավտոմեքենային: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց:
Դրանից հետո են սոցցանցերում հայտնվել շվեդացի կանանց հիջաբով լուսանկարները` ուշադրություն հրավիրելու երկրում “մահմեդական կանանց նկատմամբ խտրականության վրա”: Ակցիային են միացել քաղաքական գործիչներ, հեռուստահաղորդավարներ:
“Մենք ապրում ենք մի երկրում, ուր մահմեդականների նկատմամբ հանցագործություններն ավելանում են, ուր մահմեդական կանայք մշտապես ենթարկվում են առանց արտահագուստի մնալու վտանգին: Մենք դա բավարար ենք համարում, որ վարչապետը և մյուս քաղաքական գործիչները միջոցներ ձեռնարկեն` դադարեցնելու ֆաշիզմը”,-ասում են ակցիայի մասնակիցները:
Ինչպես Շվեդիայի արդարադատության նախարար Բեատրիսե Ասկն է հայտարարել, նման հարձակումներին պետք է վերաբերվել “ամենայն լրջությամբ”: Քաղաքական գործիչը հայտնել է, որ պատրաստ է հանդիպել քարոզարշավի մասնակիցների հետ ու քննարկել այդ խնդիրը օգոստոսի 20-ին:
Tags: հիջաբ