Էկվադորում հրաժարվում են տպագիր թերթից

i (3)Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան առաջարկել է հանուն ծառերի պահպանության համաժողովրդական քննարկման դնել ԶԼՄ-ների տպագիր թերթից հրաժարման հարցը:”Այսօր ամենագլխավոր “էկոլոգներն” առևտրային թերթերն են: Շատ լավ, մենք քվեարկման կդիմենք ու կառաջարկենք, որ այդ թերթերը միայն թվային տեսքով լույս տեսնեն, որպեսզի խնայենք թուղթն ու խուսափենք ծառահատումից”,-գրել է նա  թվիթերի իր միկրոբլոգում:

Կորրեայի այս առաջարկի առիթը անցած շաբաթ ազգային Յասունի պարկի գոտում իշխանությունների` նավթարդյունահանումը թույլատրող որոշման քննադատությունն է ԶԼՄ-ների կողմից: Անցկացրած հարցման արդյունքներով, Էկվադորի բնակչության 78%-ը դեմ է Յասունիում հորատում իրականացնելուն:

Նշվում է, որ  նավթը Էկվադորից  արտահանվող հիմնական նյութն է: Հաշվարկների համաձայն, Յասունի պարկի տարածքում նավթահումքի 846 մլն բարել  նստվածքաշերտ կա, ինչը ողջ երկրի նավթային պաշարների 20%-ն է կազմում:

Tags: