16 մ երկարությամբ մազեր ունեցող Աշա Մանդելան, չնայած բժիշկների նախազգուշացումներին, թե իր 19 կգ կշռով մազերը նրան անդամալույծ կդարձնեն, հրաժարվում է կտրել դրանք:
Ջորջիա նահանգում բնակվող կինը հայտնում է, որ իր մազերն իր կյանքի մի մասն են դարձել և դրանք կտրելը իր համար հավասարազոր է ինքնասպանության:
47-ամյա Մանդելան աշխարհի ամենաերկար մազերը ունենալու համար Գինեսի ռեկորդակիր է:
Մազերը լվանալու և չորացնելու համար նրանից երկու օր է պահաջվում: Դրանք հեշտորեն կարող են մնալ դռան տակ և ճյուղերի մեջ, սակայն Մանդելան անհանգստանում է, որ ինչ-որ մեկը կարող է թաքուն կտրել դրանք:
Բժիշկները նրան նաև զգուշացրել են մազերից վարակ ստանալու հավանականության մասին, սակայն նրանց հիմնական մտահոգությունը դրանց կշիռն է:
Կինը հայտնում է, որ բժիշկները կարծում են, որ ինքը ողնաշարի ծռվածություն ունի և պետք է ուշադիր լինի, որպեսզի մեջքը չջղաձգվի և անդամալույծ չդառնա:
Մանդելան մազերը սկսել է երկարացնել 25 տարի առաջ:
