Հատուկ ինքնաթիռը, որն Ադրբեջանի քաղաքացիներին տարհանելու համար Ադրբեջանից մեկնել էր Եգիպտոս, վերադարձել է Բաքու. տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը։
Ինքնաթիռն օոստոսի 19-ին վայրէջք է կատարել Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում։
Եգիպտոսի վերջին արյունալի իրադարձություններով պայմանավորված՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել էր անհապաղ տարհանել Ադրբեջանի քաղաքացիներին այդ երկրի մայրաքաղաքից։
Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանատան աշխատակից Ռաֆայել Բագիրովը լրագրողներին հայտարարել է, որ ինքնաթռով Ադրբեջան է ժամանել 48 քաղաքացի: Ադրբեջանի շատ քաղաքացիներ, ովքեր ամուսնական կապի մեջ են Եգիպտոսի քաղաքացիների հետ, չեն ցանկացել վերադառնալ:
Tags: ադրբեջան, Եգիպտոս
