Թոնի Բրեքսթոնը վերջերս Նյու Ջերսիում իր համերգի ժամանակ հագուստի հետ կապված լուրջ խնդիր է ունեցել: 2000 թ. « He Wasn’t Man Enough» հիթը կատարելու ժամանակ 45-ամյա երգչուհու կիսաշրջազգեստն ընկել է:
Սկզբում Բրեքսթոնը դա չի նկատել: «Unbreak My Heart» հիթի կատարողը շարունակել է իր հետույքը ցուցադրելով երգել ու պարել:
Երբ նրան զգուշացրել են այդ մասին, Բրեքսթոնը փորձել է բարձրացնել կիսաշրջազգեստը: Երկրպագուներից մեկը նրան իր պիջակն է տվել, իսկ երգչուհին այն հագել է առանց համերգը դադարեցնելու: Այնուհետև նրա թիմի երկու անդամներ արագ մտել են բեմ և հանել նրա զգեստը:
Նա իր շոուն ավարտել է իր մերկ մարմնի վրա միայն երկրպագուներից մեկի բաճկոնը կրելով:
Շոուից հետո Բրեքսթոնը իր Twitter-ի էջում գրել է, որ ոչ ոք կատարյալ չէ և անհամբեր սպասում է Դեթրոյթում իր երկրպագուների հետ հանդիպմանը:
Tags: շոուբիզնես