Թուրքիայում կրկին հարձակվել են տարեց հայ կնոջ վրա

5Սամաթիայի տարեց կանանց հանդեպ իրականացված  բռնության նման մի դեպք է գրանցվել Ֆերիքյոյ թաղամասում: Մոտ 80 տարեկան Մարգարիտ Ջամքոշօղլուն հարձակման է ենթարկվել իր տանը։ Հարձակման ընթացքում նրա դաժանաբար ծեծի է ենթարկվել, հաղորդում է Ստամբուլում լույս տեսնող “Ակօս” թերթը:

 

“Օգոստոսի 17-ին շուկա էի գնացել։ Վերադառնալիս տեսա, որ շենքի ներսում մի մարդ կա՝ միջահասակ, սև, տգեղ մեկը։ Աստիճանների վրա կանգնած էր, և ես կարծեցի, թե վեր է բարձրանալու։ Երբ ես բացեցի տան դուռը, հետևից վրաս հարձակվեց։ Ես գետին ընկա, նա փորձեց ինձ սպանել։ Ոչ մի բառ չխոսեց, ոչինչ չասաց։ Սեղանի վրա պայուսակս էր դրված, մեջը 70 թուրքական լիրա կար, վերցրեց և հեռացավ։ 50 տարի է այստեղ եմ բնակվում, սակայն երբեք նման բան չէր պատահել”,-պատմել է տարեց կինը։

 

Հարևանները մտածում են, որ հարձակում իրականացնողը տեղյակ է եղել բնակիչների ելումուտ անելու ժամերից։ Ենթադրվում է, որ նա տեղյակ է եղել, որ հայուհին միայնակ է բնակվում և հարձակման համար այնպիսի պահ է ընտրել, երբ շենքում մարդ չի եղել։

 

Tags: