Հայտնի է դարձել առևանգված թուրք օդաչուների գտնվելու վայրը

3Հայտնի է Բեյրութում առևանգված երկու օդաչուների գտնվելու վայրը։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական “Անադոլու” գործակալությունը, ինքնաթիռի հրամանատարը գտնվում է Լիբանանի արևելքում`  Բալբեք քաղաքի մոտակայքում, իսկ երկրորդ օդաչուն`երկրի հարավում գտնվող Զավթեր նահանգում:

 

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ ազատ արձակման հստակ ժամկետ դեռևս չեն կարող նշել` հավելելով, որ առևանգված օդաչուների առողջությանը ոչինչ չի սպառնում։

 

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Թուրքական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի հրամանատարն ու երկրորդ օդաչուն առևանգվել էին օդանավակայանից հյուրանոց ուղևորվելու ճանապարհին։   Նրանց առևանգած խմբավորումն օդաչուներին ազատ արձակելու դիմաց պահանջում է ազատ արձակել Սիրիայում առևանգված 9 լիբանանցիներին։

Tags: