
Այսօր Պակիստանի նախկին նախագահ Պրեվեզ Մուշարաֆը մեղադրվել է 2007 թ-ին երկրի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի մահվան մեջ:
Ռավալպինդիի դատարանի այս որոշումը երկրի որևէ նախկին զինված ուժերի ղեկավարի մեղադրանք ներկայացնելու առաջին դեպքն է Պակիստանի պատմության մեջ:
Մուշարաֆը մեղադրվել է մարդասպանության, կանխամտածված սպանության և մարդասպանությանը աջակցելու համար:
Բանակի նախկին ղեկավարը, որը իշխանության էր եկել 1999թ-ին, անձամբ ներկայացել էր դատարան և բոլոր մեղադրանքների համար անմեղ ճանաչվել:
Հաջորդ դատը տեղի կունենա օգոստոսի 27-ին, երբ դատարան ներկայացվեն առաջին ապացույցները:
Բհուտոն մահացել էր 2007թ-ի դեկտեմբերին քաղաքական ցույցի ընթացքում հրազենով և ռումբով հարձակման ժամանակ:
Մեղադրող կողմը պնդում է, որ Մուշարաֆը, որը այդ ժամանակ երկրի նախագահն էր, չի կարողացել ինչպես հարկն է նրան պաշտպանել:
70-ամյա Մուշարաֆը Պակիստանից հեռացել էր 2008թ-ին, երբ նրան ստիպել էին հեռանալ իր պաշտոնից, սակայն նա մարտին վերադարձել է Պակիստան և խոստացել պայքարել այս տարվա ընտրություններում:
Բացի Բհուտոյի դեպքից՝ Մուշարաֆը ընդգրկված է նաև դատավորների ձերբակալման և անջատողական ուժերի առաջնորդներից մեկի մահվան դեպքերի մեջ:
Նրան նաև սպառնում են Պակիստանի Թալիբանները, որոնք նրա նկատմամբ երկու մահափորձ են իրականացրել, երբ նա դեռ երկրի ղեկավարն էր: Թալիբանները երդվել են կրկին մահափորձ իրականացնել նրա նկատմամբ, եթե նա վերադառնա:
Tags: Պակիստան
