Չինաստանում ջրհեղեղից մահացածների թիվը հասել է 107-ի

Flooding hits north, south China2Flooding hits north, south China4Կառավարության և պետական լրատվամիջոցների տվյալներով՝ Չինաստանի հարավային և հյուսիսային նահանգներում ջրհեղեղներից մահացածների թիվը հասել է 107-ի:

Կառավարության տվյալներով՝ երկուշաբթի օրվա դրությամբ ջրհեղեղի հիմնական հարվածը կրած Չինաստանի հյուսիսարևելյան Հելյունցզյան, Ցզիլին և Լյաոնին նահանգներում մահացածների թիվը հասել է 85-ի, իսկ 105-ը անհետ կորած են համարվում:

Սինխուա լրատվամիջոցի տեղեկություններով՝ 50 տարվա ընթացքում տեղի ունեցած ամենաուժեղ ջրհեղեղներից տուժել են նահանգի 37 միլիոն բնակչությունը:

Ավելի քան 787,000 հեկտար գյուղատնտեսական տարածքներ են հեղեղվել, իսկ գյուղական շրջաններում փողոցները գետերի են վերածվել:

Ըստ Սինխուայի՝ ժողովրդի ազատագրական բանակը մոբիլիզացվել է փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար:

Սակայն որոշ ինտերնետային կայքերի չինացի օգտատերեր բողոքել են ջրհեղեղի դեմ պայքարելու կառավարության ձեռնարկած միջոցառումներից:

 

Tags: