Լիբանանի պետական լրատվական գործակալություններից մեկի տեղեկություններով՝ Բեյրութում երկու թուրք օդաչուների առևանգման գործով 13 մարդ է մեղադրվել:
13 մարդկանց մեծ մասը Սիրիայի ապստամբների կողմից ավելի քան մեկ տարի գերի պահված լիբանանցի ինը շիաների բարեկամներն են:
Լիբանանցի գերիների բարեկամները մեղադրում են Սիրիայի ապստամբներին աջակցող Թուրքիային իրենց ազատելու համար գրեթե ոչինչ չանելու համար:
Օգոստոսի 9-ին ատրճանակով զինված տղամարդիկ Բեյրութի միջազգային օդանավակայանի մոտակայքում ավտոբուսից գերի էին վերցրել երկու թուրք օդաչուի:
Ազգային լրատվական գործակալությունից հայտնում են, որ խմբի երեք անդամները, որոնց մեղադրանք էր ներկայացվել երեքշաբթի, ձերբակալվել էին շաբաթ օրը, սակայն մյուս անդամները ազատության մեջ են:
Ինը լիբանանցի շիաների բարեկամների ներկայացուցիչը լիբանանյան հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում մերժել է այդ մեղադրանքները և դրանք հեգնանք անվանել:
Tags: Լիբանան
