Սաուդյան Արաբիայում փրկել են 610 կգ քաշ ունեցող տղամարդուն: Հալիդ Շաարին, որի ճշգրիտ տարիքը չի նշվում, միայն ասվում է, որ նա 18-20 տարեկան է, չէր կարողանում ինքնուրույն տեղաշարժվել: Նրան տեղափոխելու համար Էր-Ռիյադի հոսպիտալը ստիպված օգտագործել է պաշտպանության նախարարության ինքնաթիռը: Օդային տրանսպորտը տրամադրել է անձամբ սաուդյան թագավոր Աբդալլա իբն Աբդել Ազիզը: Բացի այդ , փրկարարները հատուկ մահճակալ են պատրաստել ու վերամբարձ կռունկ: Շաարին իր ննջարանից չէր հեռացել երկուսուկես տարի: Նրան դռնից հանելն անհնար էր: Փրկարարները ստիպված էին քանդել տան պատերը, որպեսզի նրան հնարավոր լիներ իջեցնել երկրորդ հարկից:
Թագավորը կես տարի առաջ որոշեց միջամտել երիտասարդի ճակատագրին: Նա կարգադրեց Շաարին հիվանդանոց տեղափոխել, սակայն դրա համար կես տարի պահանջվեց: Այդ ընթացքում մահճակալ էին պատրաստում, որը կարող էր նման քաշի դիմանալ:
Հիվանդանոցում երիտասարդը պետք է սննդակարգի հետևի ու ֆիզիկական վարժությունների հատուկ ծրագիր կատարի, որոնք կօգնեն քաշ գցելուն:
Մման քաշով մեկ ուրիշի մասին է հայտնի. ամերիկացի Ջոն Բրաուեր Միննոկը, որը մահացել է 1983-ին, կշռում էր 635 կգ: Ըստ Գինեսի ռեկորդների գրքի, աշխարհի ամենագեր մարդը դեռևս պաշտոնապես համարվում է մեքսիկացի Մանուել Ուրիբեն: 2006-ին նրա քաշը 560 կգ էր Սակայն, մեքսիկացին որոշեց պաքարել ավելորդ քաշի դեմ: Նա հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ ու օգնություն խնդրեց և, բուժման շնորհիվ, 2012-ին նա կարողացավ նիհարել մինչև 444 կգ:
Tags: Սաուդյան Արաբիա