Շատ հաճախ շրջապատում քնադատում են մեքենա վարող այն կանանց, որոնք նախապատվությունը տալիս են նորաձև, 10 սմ կրունկով կոշիկներին, չնայած դրանք վարելու իմաստով այնքան էլ վտանգավոր չեն:
Եվրոպացի մասնագետների անցկացրած սոցիոլոգիական հարցումն օգնեց պարզելու, որ մեքենա վարելու առումով ամենաանհարմար ու վտանգավորը լողաթափերն են, որոնք կարողեն ոտքից դուրս թռչել ամենաանպատեհ ժամանակ: Ուստի, լողաթափերը “հակացուցված” են և ոչ միայն կանանց:
Փորձագետները ընդունել են, որ կանայք մեծ ռիսկի են դիմում, երբ մեքենա են վարում ոտաբոբիկ, սանդալով, հարթ ներբանով կոշկատեսակներին: Այս իմաստով, բարձրակրունկները, որոնք կրունկի մասում լավ են “դիրքավորվում” ավելի նվազ վտանգավոր են, քան վերը թվարկվածները:
Tags: ավտոմեքենա