Շիրակ կենտրոն ՀԿ-ն հոաղորդագրություն է տարածել, որտեղ իր մտահոգությունն է հայտնում երկրաշարժից անօթևան ընտանիքների համար իրականացվող բնակարանային շինարարության կասեցման վերաբերյալ:
“Շուտով կլրանա մեկ տարին, ինչ կանգ է առել երկրաշարժից անօթևան ընտանիքների համար իրականացվող բնակարանային շինարարությունը ինչպես Գյումրի քաղաքում, այնպես էլգյուղական համայնքներում:
Վերջին շրջանում իշխանությունների կողմից պարբերաբար տրվող այն հավաստիացումները, թե «էս է, էս է՝ շինարարությունը վերսկսվելու է», այդպես էլ իրականություն չեն դառնում: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն այսօր հերթական անգամ այցելել են Ախուրյան համայնքի և Գյումրու Մուշ-2-2 նորակառույց թաղամասի հարևանությամբ գտնվող շինարարական հրապարակներ՝ իրավիճակին ծանոթանալու և լուսանկարահանելու նպատակով:Ցավոք, Գյումրու շինարարական հրապարակում նույնիսկ խոստացված հիմնայինաշխատանքները չէին իրականացվել: Շինհրապարակն ամայի էր և լքված: Իսկ Ախուրյանում դեռ նախորդ տարի շինարարության դադարեցման պահից որևէ նոր բան չէր ավելացել:
Ախուրյանում, լավ է, կիսակառույց բազմահարկերը գոնե պահակների հսկողության տակ էին, որոնք, ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով արդեն չորս ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել”,-գրված է հաղորդագրության մեջ:
«Շիրակ կենտրոնը» բնակարանաշինության ընթացքի մասին պաշտոնական տեղեկատվություն ստանալու նպատակով դեռ երկու ամիս առաջ դիմել էր ՀՀ
քաղաքաշինության նախարարությանը: Դիմումին և ստացված պատասխանին կարող եք ծանոթանալ` սեղմելով հետևյալ հղումը`
http://shirakcentre.org/hy/-/
Tags: գյումրի

