ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի տեղեկություններով՝ վերջին հինգ օրվա ընթացքում շուրջ 30,000 սիրիացի փախստականներ են ներթափանցել Իրաքի Քուրդիստանի շրջան:
Ներհոսքը սկսվել է հինգշաբթի, երբ Իրաքի Քուրդիստանի շրջանի կառավարությունը ժամանակավոր պոնտոնային միջանցք էր բացել:
Մինչ միջանցքի բացելը, հազարավոր սիրիացի փախստականներ, խուսափելով Սիրիայի քաղաքացիական պատերազմից, արդեն ներթափանցել էին Իրաքի տարածք:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը և նրա գործընկեր թիմերը աշխատում են փախստականներին սնունդով, ջրով, վրաններով, շարժական զուգարաններով և այլ պարագաներով ապահովելու ուղղությամբ:
Նախկինում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը Իրաքում գրանցել էր 155,000 սիրիացի փախստականների: Գործակալության տվյալներով ՝ վերջին ներհոսքը կոնֆլիկտի ընթացքում երբևէ գրանցված ամենամեծաքանակներից մեկն է:
Անցած շաբաթ գործակալությունից հայտնել էին, որ սիրիացի փախստականների թիվը Լիբանանում հասնում է ավելի քան 684,000-ի, Հորդանանում՝ 516,000-ի, Թուրքիայում՝ 434,000-ի և Եգիպտոսում՝ 107,000-ի:
Tags: Սիրիա