Դամասկոսի մոտակայքում նյարդային գազով հարձակման ընթացքում զոհվել է 213 մարդ ներառյալ՝ կանայք և երեխաներ

Syrian girl receiving treatmentՍիրիայի ակտիվիստները մեղադրել են նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերին այսօր տեղի ունեցած նյարդային գազով հարձակման մեջ, որի ժամանակ զոհվել Է 213 մարդ: Եթե այս պնդումները հաստատվեն, ապա այս դեպքը կհամարվի երկու տարի տևող քաղաքացիական պատերազմի ընթացքում թունավոր գազ օգտագործելու վատագույն դեպքը:

Ակտիվիստները նշում են, որ քիմիական բաղադրիչներով հրթիռները հարվածել են Դամասկոսի արվարձաններին արևածագից առաջ:

Սիրիայի պետական հեռուստաընկերությունը ժխտել է քիմիական զենքի օգտագործման փաստը և հայտնել, որ իրենք կենտրոնացած են երեք օր առաջ ՄԱԿ-ի քիմիական զենքի գծով մասնագետների թիմի հետ աշխատանքով:

Syrian activists inspect the bodies of peopleՀամացանցում տարածվել են մահացած երեխաների նկարները իրադրության լրջության մասին ահազանգելու համար:

Այժմ ՄԱԿ-ի թիմը ուսումնասիրում է` արդյո՞ք երկու կողմերը պատերազմի ընթացքում քիմիական զենք օգտագործել են, թե ոչ: Այս հարցը հանդիսանում է նաև Սիրիայի շուրջ ընթացող միջազգային դիվանագիտական բանավեճի հիմնական նյութը:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլիամ Հեյգը պահանջել է, որ Սիրիան թույլ տա ՄԱԿ-ի տեսուչներին անմիջականորեն ուսումնասիրել քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ պնդումները:

Արտաքին գործերի քարտուղարը նշել է, որ եթե թունավոր գազի օգտագործման պնդումները հաստատվեն, ապա իրենք անկասկած ամեն բան կանեն նման կերպ վարվողներին իրենց արարքների համար պատասխանատվության ենթարկելու համար:

Բուժքույրերից մեկի տվյալներով՝ Դամասկոսի արվարձաններում 213 մարդ է զոհվել:

Նա նաև հայտնել է, որ զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են՝ ավելացնելով, որ նրանց մոտ եղել են նյարդային գազից թունավորման ախտանիշներ:

Tags: