Ինդոնեզիայում բազմամարդ ավտոբուսը եկեղեցական արշավից վերադառնալիս գլորվել է գետը՝ մահացել է 18 հավատացյալ

bus plunges into river in Indonesia1Ոստիկանության տվյալներով՝ Ինդոնեզիայի արևմտյան Յավա նահանգում մեքենան և էքսկուրսիայից վերադարձող, բազմամարդ եկեղեցական ավտոբուսը բախվել են իրար և գլորվել գետը: Կա 18 զոհ և տասնյակ վիրավորներ:

Ավտոբուսը, որի մեջ հյուսիսային Ջակարտայի եկեղեցու 60 անդամներ են եղել, վերադառնում էր լեռնային Պունչակ առողջարանային քաղաքից:

bus plunges into river in IndonesiaՏեղի Ճանապարհային ոստիկանության պետը հայտնում է, որ ավտոբուսի արգելակները անսարք են եղել, որի պատճառով ավտոբուսը հարվածել է փոքր մեքենային, և ճեղքելով ճանապարհի եզրին կառուցված կառույցի պատը, երկու մեքենաները, 7 մ գլորվելով, ընկել են գետը:

Աղետների կառավարման տեղական գործակալության տվյալներով՝ պատահարի հետևանքով մահացել է առնվազն 18 և վիրավորվել 40 մարդ:

Ըստ ճանապարհային ոստիկանության պետի՝ զոհվածների մեծ մասը տեղում է մահացել, իսկ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:

Ոչ պատշաճ անվտանգության չափանիշներով և ենթակառուցվածքներով պայմանավորված՝ Ինդոնեզիայում ճանապարհային դժբախտ պատահարները սովորական երևույթ են:

 

Tags: