Կառավարությանը կառաջարկվի իր նոր ծրագրում ընդգրկել հեռահաղորդակցման ոլորտի արդիականացմանն ուղղված ՀԽ առաջարկները

SAM_1635Այսօր Հանրային խորհրդի լիագումար նիստի օրակարգային հարցերից մեկը, որը ներկայացրել էր ՀԽ անդամ Արշակ Սադոյանը` «Ազգային համագործակցություն» հիմնադրամի կողմից, վերաբերում էր հեռահաղորդակցման ոլորտի արդիականացմանն ուղղված առաջարկություններին:

Քննարկելով առաջարկները` Հանրային խորհուրդը որոշեց առաջարկել ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին նոր ձեւավորվող կառավարության ծրագրում ընդգրկել հետևյալ դրույթները.

1. գիտելիքահենք հասարակության ձևավորմանը նպաստելու, քաղաքակրթական արդի զարգացումներում մեր ուրույն, արժանի տեղն ու դերը գրավելու նպատակով Մեծ եղեռնի 100-ամյա հոբելյանին ընդառաջ համացանցում ձևավորել ազգային միասնական տեղեկատվական տարածք:

Տարածքում պետք է ներկայացված լինեն մեր ժողովրդին, նրա պատմությանը, մշակույթին, տնտեսությանը, բնակավայրերին, հանրային կյանքին, նրա ներկային ու ապագային առնչվող տեղեկանյութեր պարունակող բոլոր կայքերը, տեսաձայնային բազաները, հանրագիտարանները:

Խնդիր դնելով կազմակերպել հանրային և մասնավոր հատվածների, սփյուռքահայ գործարարների ակտիվ մասնակցությունն ու գործուն աջակցությունը` ձեռնամուխ լինել, որ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի համայնքներում ձեւավորվի անհրաժեշտ սարքավորումներ ունեցող հեռակապի կենտրոններ` իրենց տեղեկատվական այցեքարտ-կայքերով, համացանցային քննարկումների, խորհրդակցությունների, հեռավար ուսուցման դասընթացների կազմակերպման հնարավորություններով, աջակցել, որ նշված համայնքներում հաճախ օգտագործվող տարածքները ծածկվեն օպտիկական կապուղիների ճյուղավորված ցանցերով` համացանցին միացված WI-FI հասանելիության կետերի ծածկույթով:

Առաջարկվում է նաև պայմաններ ստեղծել, որպեսզի ապահովվի զանգվածային անցումը բազմապատիկ էժան, հարմար IP տեսաձայնային հեռակապի:

Tags: