Թուրքիայի Sentido Perissia հյուրանոցում հարյուրից ավելի զբոսաշրջիկներ են թունավորվել: Նրանց մի մասին տեղափոխել են հիվանդանոց: Թունավորվածների մեջ 5-ամսական երեխա կա: Թունավորումն ուղեկցվում է սրտխառնուքով ու փորլուծով, ենթադրաբար` վիրուսային ծագում ունի:
Բրիտանիայի տուրօպերատորը Թուրքիա է ուղարկել մասնագետների, որպեսզի նրանք պարզեն հանգամանքները, իսկ այդ հյուրանոցի ուղեգրերի վաճառքն առժամանակ կասեցրել է:
Tags: թունավորում