ԱՄՆ-ի Յուտա նահանգում 2 տղամարդ թալանել են առևտրային ավտոմատը` հզոր, արտադրական փոշեկուլի օգնությամբ:
53- և 55-ամյա տղամարդիկ փոշեկուլով դրամը նետելու անցքից դուրս են բերել 25-ցենտանոց մանրադրամները: Ամբողջ օպերացիան տևել է 10 րոպե, սակայն նրանց նկատել են ոստիկաններն ու ձերբակալել:
Հիմա նրանց սպառնում է թալանի մեղադրանքը:
Tags: գողություն