Այսօր՝ օգոստոսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Շիրակի մարզ Կապս գյուղի բնակիչ, 30-ամյա Վաղինակ Գևորրգյանը, վարելով Mercedes մակնիշի 06 ԼՍ 108 համարանիշի ավտոմեքենան, Ախուրյանի վարչական շրջանի Մարմաշեն գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտն, նույն գյուղի բնակիչ, 46-ամյա Արտյոմ Մկրտչյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքի քննիչները, սակայն քանի որ Mercedes-ի վարորդ Վ. Գևորգյանը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ Զինված ուժերում, փաստի առթիվ քննությունը վարելու է ՌԴ զինվորական դատախազությունը:
Tags: վրաերթ