Պապ Բենեդիկտը` իր ուշագրավ հրաժարականի մասին

Pope BenedictԿաթոլիկ լրատվական գործակալության տվյալներով՝ նախկին պապ Բենեդիկտը հայտնել է, որ ինքը հրաժարական է տվել, քանի որ առեղծվածային փորձառության միջոցով Աստված նրան այդպես է ասել:

Բենեդիկտն իր ուշագրավ հրաժարականի մասին հայտարարել էր փետրվարին՝ դառնալով 600 տարվա ընթացքում առաջին պապը, որը նման բան է արել:

Zenith լրատվական գործակալությունը, մեջբերելով Վատիկանի այգիներում գտնվող մենաստանում բնակվող Բենեդիկտի այցելուին, նշում է, որ Բենեդիկտը հայտնում է, որ Աստված տեսանելի կերպով չի խոսել իր հետ, այլ դա արել է առեղծվածային փորձառության միջոցով:

Նրան հաջորդել է պապ Ֆրանցիսկը, որը 1,300 տարվա մեջ ընտրված առաջին ոչ Եվրոպացի պապն է:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Բենեդիկտն իր այցելուին նաև հայտնել էր, որ հետևելով պապ Ֆրանցիսկի քայլերին՝ որպես պապ, ինքընավելի ու ավելի է համոզվում, որ իր որոշումն Աստծո կամքով է եղել:

Անցած կիրակի Բենեդիկտը մեկ օր անց էր կացրել հարավային Հռոմում գտնվող պապական ամառանոցում՝ մայրաքաղաքի շոգից խուսափելու համար, ինչը ցույց է տալիս, որ 86-ամյա նախկին պապը ճամփորդելու համար բավարար առողջական վիճակում է: Հրաժարականից հետո լրատվամիջոցները հայտնում էին, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է:

 

Tags: