Իսրայելի ուղղությամբ չորս հրթիռներ են արձակվել, որոնք երկրի տարածք չեն հասել

hi-rocketfireԻսրայելցի զինվորականի տեղեկություններով՝ Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ չորս հրթիռներ են արձակվել, սակայն դրանցից ոչ մեկը չի հասել երկրի տարածք:

Ռազմական ներկայացուցիչ գնդապետ Պիտեր Լերները հայտնում է, որ հրթիռները արձակվել են հինգշաբթի օրը Լիբանանի Տյուրոս նավահանգստային քաղաքի կողմից: Չորս հրթիռներից մեկը վնասազերծվել է իսրաելական “Iron Dome” պաշտպանական համակարգի միջոցով, իսկ մյուսները Իսրայելի տարածք չեն հասել: Նրա տեղեկություններով՝ Իսրայելի հյուսիսային շրջաններում փողոցներն ու մեքենաները թեթևակի վնասվել են՝ հակահրթիռային համակարգի միջոցով հրթիռը վնասազերծելու ընթացքում:

Լերները կատարվածի մեջ մեղադրում է համաշխարհային ջիհադիստական տարրերին՝ նկատի ունենալով Ալ-Քաիդայի հետ կապ ունեցող խմբավորումներին:

Tags: ,