Բելգորոդի հրաձիգը դատապարտվել է ցմահ բանտարկության

i (1)Այսօր Բելգորոդում դատարանը 6 մարդու սպանության մեջ մեղավոր ճանաչված Սերգեյ Պոմազունին դատապարտել է ցմահ ազատազրկման:

Դատարանը,դրանից բացի, Պոմազունին պարտավորեցրել է մեկ մլն ռուբլի վճարել տուժածներին` երկու երեխաներին ու զոհի այրուն:

Պոմազուն մեղավոր է ճանաչվել բոլոր կետերով.երկու և ավելի անձանց սպանություն, անօրինական փոխադրում, առևանգում ու զենքի կրում, հարձակում ոստիկանների վրա:

Պետական մեղադրողն ու սպանվածների հարազատները ը դատարանում պահանջել են մեղավորին դատապարտել  ցմահ բանտարկության, իսկ  փաստաբանները` 25 տարվա կալանք: Փորձագիտությունն ապացուցեց Պոմազունի մեղսունակությունը  հանցանքի պահին:

Ապրիլի վերջին Պոմազունը Բելգորոդում, զենքի խանութում սպանել է 3 մարդու, ապա  դուրս գալով, կրակել է  ևս 3 մարդու վրա` այդ թվում` 2 դպրոցահասակ աղջկա: Տեսահսկման խցիկների օգնությամբ ոստիկանությունը պարզեց հանցագործի ինքնությունը և ձերբակալեց հաջորդ իսկ օրը: Ձերբակալության պահին նա դանակով վիրավորեց ոստիկաններից մեկին:

Tags: