Ուրբաթ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են, որ Իսրայելի օդային ուժերը ի պատասխան հինգշաբթի Իսրայելի ուղղությամբ Լիբանանից արձակված հրթիռներին՝ հարվածել են Լիբանանի Բեյրութ և Սիդոն քաղաքների միջև ընկած տարածքներին:
Իսրայելի պաշտպանության ուժերը երկրի ուղղությամբ արձակված հրթիռները բնութագրել են որպես ահաբեկչական ագրեսիա Լիբանանի տարածքից:
Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հաստատել է ուրբաթ իսրայելական ռազմական ինքանթիռների հարձակման փաստը:
Իսրայելի պաշտպանության ուժերի տվյալներով՝ հարձակումը իրականացվել է հինգշաբթի Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակված չորս հրթիռներին ի պատասխան, որոնցից երկուսը հարվածել էին բնակելի հատվածների:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն խոստացել էր, որ իրենք կպատասխանեն այդ հարվածին:
Իսրայելալիբանանյան սահմանը դիտարկող ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը հինգշաբթի ուղղաթիռ էին ուղարկել Իսրայելի նկատմամբ Տիր քաղաքից իրականացված հարձակումը ուսումնասիրելու համար:
Հայտարարության համաձայն երկու կողմերն էլ հաստատել են իրենց հետաքրքրությունը իրավիճակը հսկողության տակ պահելու վերաբերյալ և խոստացել համագործակցել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի հետ:
Tags: Իսրայելը
